Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի օրենսդիր մարմնի պատգամավոր Միցոու Կոիձումին այսօր մահացած է հայտնաբերվել. մարմինը գտնվել է նրա ծնողների տան մոտակայքում։ Ոստիկանությունը դեպքն ինքնասպանություն է որակել և այն կապել է անձնական բլոգում խորհրդարանականի գրառման հետ։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, մահվանից որոշ ժամանակ առաջ պատգամավորը բողոքել է ախորժակի բացակայությունից և անտարբերությունից։
Հավանաբար, 56-ամյա գործչի ինքնասպանությունը կապ ունի սկանդալի հետ, որը սկսվել էր նրա բլոգում արված գրառումից հետո. հունիսի սկզբին Կոիձումին կիսվել էր հիվանդանոցներից մեկում իրեն ցուցաբերված ընդունելության մասին տպավորություններով։
Հիվանդանոցում նրանից պահանջել էին վճարել բժշկական ծառայությունների համար՝ նրան նախ կանչելով հերթի իր համարով և միայն դրանից հետո՝ անունով։ Պատգամավորը նման վերաբերմունքը «բանտային» էր համարել։Նրան շատ զայրացրել էր նաև այն, որ հիվանդանոցի աշխատակիցը նրանից պահանջել էր մոտենալ դրամարկղին, փոխանակ ինքն անձամբ մոտենար, վերցներ գումարն ու շնորհակալություն հայտներ։
Պատգամավորը նշել էր, որ նման գումարի գնում կատարելիս ցանկացած խանութի վաճառող դուրս կգար և անձամբ կընդուներ գումարը՝ շնորհակալություն հայտնելով։
Կիոձումին ասել էր, թե աշխատակազմի պահվածքն այնքան է վիրավորել իրեն, որ նա հեռացել է՝ առանց վճարելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



