3 սկրաբ նստատեղը լողափ գնալուն պատրաստելու համարԵթե ցանկանում եք ծովափ գնալիս ձեր նստատեղը հարթ և գեղեցիկ տեսք ունենա, սկսեք անել որոշակի պրոցեդուրաներ:

Աղային սկրաբ

Հետույքի մաշկը մաքրեք կեֆիրի և զեյթունի ձեթի խառնուրդով, այնուհետև թաց կտորի վրա լցրեք ծովային աղ և դրանով մերսեք մաշկը՝ մինչև կկարմրի: Սկրաբն օգտագործեք շաբաթական 2 անգամ: Այնուհետև լվացեք տաք ու սառը ջրով:

Սրճա-մեղրային սկրաբ

3 ճաշի գդալ սուրճի մրուրը խառնեք 2 ճաշի գդալ մեղրի և 1 ճաշի գդալ բուսական յուղի հետ: Խառնուրդը քսեք հտետույքի մաշկին և ակտիվորեն քերեք: Օգտագործեք շաբաթը 2 անգամ:

Մեղրային մերսում

Վերցրեք 1 ճաշի գդալ շաքարակալած մեղր, ավելացրեք 5 կաթիլ նարնջի կամ մանդարինի յուղ, այնուհետև 10-15 րոպե դրանով ակտիվորեն մերսեք մաշկը: Լվացեք տաք ջրով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել