Հունիսի 20-ից Թբիլիսիում բողոքի ցույցի ցրելու հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը մինչև երեկ կոմայի մեջ էր, հայտնում է apsny.ge կայքը: Ընտանիքը երեք օր ապարդյուն փնտրում էր նրան, մինչև զանգահարեց բժիշկը և հայտնեց Գրիգորյանի գտնվելու վայրը: Նրա վիճակը շատ ծանր էր, մահվան եզրին էր, հայտնում է լրատվամիջոցը:

Հարվածից կոտրվել է նրա գանգոսկրը և վնասվել է ուղեղը: Ընտանիքը կասկածում է, որ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը թաքցվել է, որ բազմահազարանոց ակցիաների մասնակիցները չիմանան, որ ցուցարարներից մեկի գլխին են կրակել:

Գրիգորյանի ընտանիքին չեն տրամադրում բժշկական թղթաբանությունը, նրանք չգիտեն նաև, թե ինչ փամփուշտով են հատուկ ջոկատայինները կրակել 46-ամյա Դավիթ Գրիգորյանի գլխին:

Կայքը գրում է, որ Հայաստանի դեսպանատունը ևս հետաքրքրվել է Գրիգորյանի առողջությամբ, սակայն դեսպանատանը ճիշտ տեղեկություններ չեն տրամադրել՝ նշելով, որ նա իրեն լավ է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել