Հունիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում: Yerkir.am-իտեղեկություններով մոտ 20 երիտասարդ վիճաբանության ընթացքում դանակահարել են 4 երիտասարդի, որոնցից 3-ը եղբայրներ են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունից yerkir.am-ինհայտնեցին, որ հունիսի 23-ին ժ. 24:45-ին հիվանդանոցին ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում կտրած, ծակած, թափանցող վնասվածքներով իրենց մոտ է բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչ 1996թ-ին ծնված Իսրայել Հովհաննիսյանը և 1993թ-ին ծնված Սիմոն Հովհաննիսյանը: Օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ Պարույր Հակոբյանը: Ըստ բժիշկների տեղեկանքի նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



