Հուլիսի 1-ին՝ ժամը 16:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Գ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ուղևորին՝ Ք.Ա.-ին (ծնված 1981 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները` Ա.Հ.-ն (ծնված 1951 թ.), Ա.Գ.-ն (ծնված 2014 թ.), Հ.Գ.-ն (ծնված 2018 թ.) և Ք.Ա.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել