Panorama.am-ը գրում է.

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու մեկնարկը տրվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հարցը, ինչու է ձգձգվում, և արդյոք վարչապետի հանձնարարականը չի կատարվում:

«Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տվել, և Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիա, այլ նաև ընդգրկուն գործառույթներ: Մեկնարկն արդեն  տրվել է, պրոցես է գնալու: Եթե պատկերացնում եք, որ դա պետք է լինի մի քանի ամիսների ընթացքում, այդպես չէ, դա կլինի տարիների ընթացքում»,- ասաց Դավիթ Անանյանը:

Հարցին, թե դա նշանակում  է՝  Երևանում մաքսատուն չի լինելո՞ւ, ՊԵԿ նախագահն ասաց, որ ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու են հյուսիսային և հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ:

Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ Շիրակի կենտրոնի վայրն արդեն ընտրվել է. «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, դրա փոխարեն լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Հիմա վարչապետի հանձնարարականը կատարվե՞լ է, թե ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել