primp / primpՄենք` աղջիկներս, այնքան լավն ենք, այնքան քնքուշ, նուրբ, գեղեցիկ, երբեմն հիմարիկ, բայց միշտ սիրո և ուշադրության կարիք ունեցող: Մեզ պետք է սիրել, հարգել, փայփայել, անակնկալներ մատուցել, մտածել մեր մասին ամեն վայրկյան: Մենք` աղջիկներս, այս մեծ մոլորակը զարդարում ենք մեր գեղեցկությամբ ու քնքշությամբ: Իսկ տղաները հիանում են մեզնով ու ամեն կերպ փորձում են արժանանալ մեր հավանությանը: Իսկական լեդի դառնալը դժվար, սակայն լրիվ հնարավոր բան է: Ահա մի քանի կանոններ, որոնք կօգնեն քեզ:

 

♥ Առաջին պատվիրանը. մոռացիր թերություններիդ մասին: Մտածիր միայն առավելություններիդ մասին:

♥ Վստահ եղիր ինքդ քեզ վրա: Աշխատիր որքան հնարավոր է շատ դրական էմոցիա արձակել:

♥ Նպատակասլաց եղիր: Նպատակ դիր ու հասիր դրան:

♥ Մի վախեցիր փոփոխություններից: Բազմակողմանի եղիր, փորձիր, փնտրիր ինքդ քեզ:

♥ Զարգացրու տաղանդներդ: Տաղանդավոր աղջիկները հիասքանչ են:

♥ Խաղա: Ինքդ քո մասին ֆիլմ նկարիր, փորձիր տարբեր դերեր: Միշտ անկանխատեսելի եղիր:

♥ Աշխատասեր եղիր: Մի ալարիր և ևս մի արժանիք կունենաս: Ինքդ քեզ ավելի շատ կհարգես:

♥ Գնահատիր ժամանակը: Այն ամեն հիմարության վրա մի վատնիր: Ժամանակն օգուտով օգտագործիր:

♥ Հարգիր ծնողներիդ, վստահիր նրանց: Եվ հիշիր` մայրիկդ քո ամենալավ ընկերուհին է:

♥ Մի վիրավորիր մարդկանց: Դու դրա իրավունքը չունես: Մեծամտությունը վանում է:

♥ Շատ կարդա: Հետաքրքիր մարդու հետ ցանկանում են շփվել:

♥ Մի նախանձիր: Ուրախացիր նրանով, ինչ ունես:

♥ Հիշիր հումորի մասին և մի վախեցիր ինքդ քո վրա ծիծաղելուց:

♥ Ընկեր եղիր: Թույլ մի տուր, որ քեզ հարազատ մարդկանց մասին վատ խոսեն: Մարդիկ դա գնահատում են:

♥ Մի ստիր: Դա կազատի անհարմար իրավիճակներից:

♥ Մի խոստացիր, եթե վստահ չես:

♥ Մի արա այն, ինչի համար ստիպված ես լինելու արդարանալ:

♥ Կարողացիր լսել: Հարգիր դիմացինի կարծիքը: Մի պարտադրիր քո սեփականը:

♥ Սիրիր: Մարդկանց նկատմամբ բարի եղիր: Բայց միամիտ մի եղիր:

♥ Մի վախեցիր դժվարություններից: Փորձությունները մեզ ուժեղ են դարձնում:

♥ Վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես գտնում: Սեփական կարծիք չունենալն ամոթ է:

♥ Մի  լռիր: Համարձակ արտահայտիր տեսակետդ: Եվ մարդիկ կհարգեն քեզ:

♥ Նախաձեռնող եղիր: Եվ քեզ կհիշեն:

♥ Ճշտապահ եղիր: Մի ստիպիր քեզ 5 րոպեից ավել սպասել:

♥ Ձգտիր նորություններից տեղյակ լինել:

♥ Նրբազգաց եղիր: Մի մերժիր, երբ խնդրում են օգնել: Քեզ շնորհակալ կլինեն:

♥ Շտապ եզրակացություններ մի արա: Մարդկանց ևս մի շանս տուր:

♥ Խուսափիր վեճերից և կոմֆլիկտներից: Փորձիր պայթյունավտանգ իրավիճակը կատակի վերածել:

♥ Համարձակ առաջին քայլն արա: Ռիսկի դիմիր, բայց միայն այն ժամանակ, երբ ռիսկդ հիմնավորված է:

♥ Քո մասին քիչ խոսիր: Թող մարդիկ իրենք հարցնեն:

♥ Մի արտասվիր: Աղջիկները կարծում են, թե այդ հնարքով կարող են տղաներին հուզել: Իրականում հակառակն է:

♥ Ձայնդ մի բարձրացրու:

♥ Գովաբանիր: Մարդկանց հաճոյախոսություններ արա: Բայց միայն անկեղծ:

♥ Կիսիր քեզ թանկ մարդու հետաքրքրությունները: Նա քեզ ավելի շատ կսիրի:

♥ Առաջին ժամադրության ընթացքում ամեն ինչ միանգամից մի պատմիր: Մի փոքրիկ հանելուկ թող:

♥ Նվերներ արա: Ընկերներին և ծանոթներին: Փոքրիկ և անգամ հենդմեյդ: Հենց այնպես:

♥ Սովորիր տղաների հետ իրենց լեզվով խոսել և հասկանալ նրանց կատակները: Դա կարևոր է:

♥ Նյարդային շարժումներ մի արա. մի ճմռթիր անձեռոցիկը, մի ճտճտացրու մատներդ, մի թափահարիր ոտքերդ: Այդպիսի շարժումները սարսափելի են:

♥ Հասարակ եղիր: Լուն ուղտ մի դարձրու:

♥ Քիչ նստիր տանը: Ուսումնասիրիր աշխարհը: Եվ կիսվիր բացահայտումներովդ ընկերներիդ հետ:

♥ Հիշիր բոլորի ծննդյան օրերը: Եվ միշտ շնորհավորիր նրանց:

♥ Էմոցիոնալ եղիր: Էմոցիաներդ քեզ մի պահիր: Համարձակորեն արտահայտիր դրանք: Բայց թատրոն մի սարքիր:

♥ Ձգտիր շատ շփվել քեզ հաճելի մարդկանց հետ:

♥ Սովորիր էթիկայի պարզագույն կանոնները: Դրանք դեռ ոչ մեկին չեն խանգարել:

♥ Մի ամաչիր սեփական թուլություններից: Երբեմն քեզ կամակորություններ թույլ տուր: Բայց հիշիր` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

♥ Կարողացիր արժանապատվորեն պարտվել: Դա հեշտ արվեստ չէ:

♥ Քո, ընտանիքիդ, նախկին ընկերներիդ ու բոյֆրենդներիդ մասին վատ մի խոսիր:

♥ Կեր: Ախորժակով ու գեղեցիկ: Դիետա, սննդակարգ բառերը նյարդայնացնում են:

♥ Սիրիր մարմինդ: Դրանից երկու հատ չես ունենալու: Շատ ժամանակ անցկացրու մաքուր օդին, շատ շարժվիր:

♥ Փնտրիր քո սեփական ոճը: Մի ընդօրինակիր մյուսներին: Միայն հիմարը կարող է հպարտանալ, որ իր սիրած աղջիկն ինչ-որ մեկին նման է:

♥ Մինիմում շպար: Հատկապես դիմափոշի և տարատեսակ կրեմներ, չէ՞ որ տղաներն ատում են դրանք:

♥ Քայլվածքը շատ կարևոր է: Մի կուզիկացիր, մի իջացրու կզակը, ուղիղ նայիր:

♥ Սովորիր բարձրակրունկ կոշիկներ կրել: Դրանց վրա ծռմռատվելով քայլելով տղաներին չես գրավի:

♥ Առավոտը սկսիր հայելու մեջ ինքդ քեզ ժպտալով: Գովիր ինքդ քեզ:

♥ Քնելիս հաճելի բաների մասին մտածիր: Արթնանալիս լավ տրամադրություն կունենաս:

♥ Հաճախ ժպտա: Թող բոլորը տեսնեն, որ երջանիկ ես:

♥ Պետք չի անընդհատ մտածել, թե կողքից ինչ տեսք ունես: Հանգստացիր և վայելիր:

♥ Մի փորձիր բոլորին գոհացնել:

♥ Հավատա հրաշքներին: Դրանք պատահում են նրանց կյանքում, ով հավատում է:

♥ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Խելացի: Գեղեցիկ: Դաստիարակված: Սիրող: Երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել