Իրանի կառավարությունը հաստատել է երկիր առանց մուտքի վիզաների ռեժիմի ներդրումը Չինաստանից զբոսաշրջիկների համար:

«Չինաստանցի զբոսաշրջիկներն այլևս կարիք չունեն վիզա ստանալ Իրանի Հանրապետություն այցելելու համար», հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է օտարերկրացիների անձնագրերում չնշել երկիր մուտքը, որպեսզի նրանք չզգուշանան հնարավոր ամերիկյան պատժամիջոցներից:

Ինչպես հաղորդում է News.ru-ն, Թեհրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին այնպես, ինչպես պայքարել է Իրաքի հետ իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել: Նա պարզաբանել է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են հիմնականում երկրի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել