Մադամ Թյուսոյի թանգարանից Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանը հեռացրել են նախքան քաղաքական գործչի զբաղեցրած պոստը լքելը, գրում է The Sunday Times-ը:

Ինչպես նշվում է, Մեյի 150 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ մոմե արձանը թանգարանում է հայտնվել 2017 թ.-ի աշնանը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հայտարարել էր, որ հուլիսի 23-ին կանվանի նոր առաջնորդի անունը, որը կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի մրցավազքի եզրափակիչ փուլ են դուրս եկել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և ներկայիս արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել