Աստղագետները հզոր ASKAP ռադիոաստղադիտակի օգնությամբ կարողացել են ճշգրիտ որոշել առանձին FRB-ռադիոալեցայտումների աղբյուրի տվյալները, որոնք «այլմոլորակային» էին համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ որոշվել է աղբյուրի դիրքը և մինչև այն հեռավորությունը:

«Այդ չափումների ճշգրտությունն այնպիսին է, որ եթե մենք կանգնեինք Լուսնի վրա և նայեինք Երկրին, ապա մենք կտեսնեինք ոչ միայն քաղաքը, այլև կկարողանայինք ճշգրիտ անվանել այն թաղամասը, որտեղ տեղի է ունեցել ալեցայտումը»,- ասել է Բանիսթերը:

Ավստրալական Էփինգի CSIRO գիտական և կիրառական հետազոտությունների ասոցիացիայի գիտնական Քիթ Բանիսթերն ընդգծել է, որ դա «խոշոր բեկում է» 2007թ.-ին ռադիոազդանշանների հայտնաբերումից ի վեր: Այնուհետև հետազոտողները կարողացան ևս երեք տասնյակ նմանատիպ ալեցայտումների հետքեր հայտնաբերել: Այդ ժամանակ նշվեց, որ դրանք կարող են քաղաքակրթությունների ազդանշաններ լինել, քանի որ օժտված էին անբացատրելի պարբերականությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել