Մերձմոսկվայում ձերբակալվել են Ռուզսկի շրջանի վարորդներին մի քանի ամիս շարունակ սարսափի մեջ պահող ավազակախմբի անդամները:
Ձերբակալությունից հետո պարզ դարձավ, որ հանցագործները իրավապահների համար պատրաստել էին յուրահատուկ «նվեր»՝ իրենց արկածների մասին պատմող մի տեսահոլովակ:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՆԳՆ Մոսկվայի մարզի պետական վարչության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի քաղաքացիների, ովքեր կասկածվում են Ռուզսկի շրջանում ավտոմեքենաներից կատարած գողությունների մեջ», - հայտնել են ոստիկանությունից:
Անձնական խուզարկության ժամանակ ավազակախմբի մոտ հայտնաբերվել է ոչ միայն մեքենաների միջից գողացված 100 հազար ռուբլին և բջջային հեռախոսը, այլև նրանց արկածները ներկայացնող տեսահոլովակները:
Այսպես, նկարահանված տեսարաններից մեկում երիտասարդները ցույց են տալիս իրենց մոտ գտնվող ատրճանակը, մեկ այլ տեսագրության մեջ էլ պատկերված է, թե ինչպիսի հանդուգն տոնով են խոսում իրենց պարտականությունները կատարող իրավապահների հետ:
«Մեզ անվտանգության աշխատակիցները հիմա տեսնում են, թողեք, գոնե, սանրվեմ»,- բարձր գոռգոռում են ավտոմեքենաներ թալանողները:
Բոլոր այդ նյութերը արդեն կցվել են ՌԴ քրեական օրենսգրքի «Գողություն» հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործին,- նշում է «lifenews.ru» կայքը:
Ձերբակալվածները բերման են ենթարկվել ոստիկանության Տուչկովյան բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունքներ իրենց կատարած հանցագործությունների վերաբերյալ:
Իրավապահները նաև աշխատանքներ են իրականացնում այս ավազակախմբի հնարավոր մասնակցությամբ Մոսկվայի մարզում այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: