Հնդկաստանում այս տարի անոմալ շոգ է տիրում: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ երաշտի հանգեցնելով: Գյուղական շրջաններում բնակիչները ստիպված են հեռանալ իրենց դաշտերից և վաճառել անասուններին: Խոշոր քաղաքները հնարավորություն են փնտրում ծանր իրավիճակին լուծում տալու, մասնավորապես՝ ջրի անբավարարության հարցի վերաբերյալ: Սակայն ահա Չենաի քաղաքում այս առումով աղետ է տիրում:

Չենաի քաղաքն ունի 9 միլիոն բնակչություն և համարվում է երկրում ամենախոշոր քաղաքներից մեկը: Այսօր քաղաքում ջրի խիստ պակաս է զգացվում: Բանն այն է, որ երաշտի պատճառով ցամաքել են տեղի 4 ջրամբարները, իսկ ջրհորների ջուրն օգտագործման ենթակա չէ:

Պետական և մասնավոր հաստատությունների մեծ մասը փակվել են: Քաղաքը լցվել է անթիվ հերթերով, որոնցում մարդիկ ժամեր են անցկացնում խմելու ջուր ստանալու համար:

Քաղաք ջուրը բերում են Թամիլանդ նահանգի այլ շրջաններից: Ոմանց հաջողվում է ջուր գնել մասնավոր անձանցից, սակայն այն շատ թանկ է արժենում, և շատ քաղաքացիներ նման բան իրենց թույլ տալ պարզապես չեն կարող: Մեկ օրվա ընթացքում Չենաի քաղաքի մեկ ընտանիքին անհրաժեշտ է միջինում 40 լիտր ջուր:

Օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում: Մարդիկ սկսել են հարձակվել իրար վրա: Քաղաքային իշխանությունները փորձում են ջրի այլընտրանքային աղբյուրներ գտնել, սակայն փորձերը դեռևս անհաջող են ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել