Բժիշկ-իմունոլոգները նշել են ցածր իմունիտետի գլխավոր պատճառը։ Նրան համոզված են, որ օրգանիզմի դիմադրողականության թուլացման հիմնական գործոններից մեկը սթրեսն է։

Մարդու հոգեբանական առողջության վրա միջավայրի ազդեցությունը հաճախ հաշվի չի առնվում և հիվանդին նշանակվում են դեղային բուժումներ։

Մասնագետները՝ հիմնվելով միջազգային վիճակագրության վրա, նշում են, որ պաշտպանական ֆունկցիաների թուլացման դեպքերի 90%-ի պարագայում պատճառը բարձր նյարդային լարվածությունն է։

Հենց սթրեսի բացասական ազդեցությունն է համարվում ցածր իմունիտետի առաջնային պատճառը։ Որպես արդյունք, թուլացած օրգանիզմն ավելի հաճախ է ենթարկվում տարբեր հիվանդությունների ազդեցությանը, որը կարող է ավելի սուր դրսևորում ստանալ։

Հիվանդին բուժելու համար բժիշկները նշանակում են հակամանրէային և հակավիրուսային թերապիաներ, որն իր հերթին ավելի է թուլացնում օրգանիզմը։

Իմունոլոգները խորհուրդ են տալիս կարգավորել քնի ռեժիմը, վարել առողջ ապրելակերպ և նվազագույնի հասցնել սթրեսը, որպեսզի կարգավորվի օրգանիզմի դիմադրողականությունը։

Այսպիսի՝ ոչ բարդ մանիպուլյացիաները կօգնեն օրգանիզմը թարմ պահել և ավելի քիչ հիվանդանալ «սեզոնային» հիվանդություններով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել