Armsport.am-ը գրում է․

Մինսկում ընթացքի մեջ է երկրորդ Եվրոպական խաղերը: Այսօր կայանում է մրցումային 8-րդ օրը:

Բռցնցքամարտիկներից պայքարն ավարտել է 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մեր մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ` կիսաեզրափակչում պարտվելով բելառուս Դմիտրի Ասանովին:

Կիսաեզրափակչում ռինգ է դուրս եկել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը, որը 1/16 եզրափակչում հաղթել էր Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժային, այնուհետև 1/8 եզրափակչում ուժեղ էր գտնվել մոլդովացի Անդրեյ Չիրյակովից, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր թուրք Մալկամ Բայրամին

Այսօր կիսաեզրափակչում Ներսեսյանը մրցեց բրիտանացի Բենյամին Ուիտակերի հետ: Մեր մարզիկը պարտվեց կիսաեզրափակչում ու բավարարվեց միայն բրոնզե մեդալով:

Այսօր ռինգ կբարձրանան նաև Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել