Շանհայում բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել 10-ամյա աղջկան, որի սիրտը չի աշխատել վեց օր շարունակ, հաղորդում է AsiaOne պորտալը:

Երեխային հիվանդանոց են տեղափոխվել մայիսի վերջին: Նա դժգոհել է սրտխառնոցից, կրծքավանդակի շրջանում ցավից և շնչառության դժվարությունից:

Հետազոտությունը պարզել է, որ երեխան տառապում է սուր կարդիտով:

Պարբերականի տվյալներով՝ աղջկան էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիա են արել արյունը թթվածնով հագեցնելու նպատակով: Սարքը վեց օր ապահովել է երեխայի կյանքի ժամանակավոր աջակցությունը:

Հիվանդանոց են հրավիրվել սրտի փոխպատվաստման գծով փորձառու բժիշկներ: Հունիսի 3-ին բժիշկները կարողացել են դոնոր գտնել. բարդագույն վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:

Այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել