- Ես սիրել եմ, և ինձ էլ են սիրել, սակայն դա երբեք ժամանակներով չի համընկել։
- Լավագուն տոներն այն տոներն են, որոնք լինում են մեր ներսում։
- Աշխարհի երկու վատագույն արտահայտություններն են՝ «Ես պետք է քեզ հետ խոսեմ» և «Հուսով եմ՝ մենք ընկերներ կմնանք»։ Ամենազավեշտալին այն է, որ դրանք միշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ փչացնելով և՛ խոսակցությունը, և ընկերությունը։
- Իմ կյանքն առանց քեզ սպասասրահ է։
- Ամենավստահելի թեստը լողավազանն է։ Լողավազանի մոտ պարզ է դառնում, թե ով ով է․ խելացիները խորասուզվում են գրքի մեջ, մարզիկները մրցույթներ են կազմակերպում, նարցիսիզմի հակումներ ունեցողները հոգ են տանում իրենց մաշկի գույնի մասին և այլն։ Եթե լողավազանի մոտ կինը վախենում է թրջել իր մազերը, որպեսզի չփչացնի սանրվածքը, ապա հեռու փախեք։ Եթե նա ծիծաղով ընկնում է ջուրը, ապա դուք էլ նրա ետևից ընկեք։
- Զգուշացեք շատ դիպլոմներ ունեցող մարդկանցից․ ըստ վիճակագրության՝ նրանք ամենամեծ ծույլերն են։
- Հանուն սիրո մահանալը դժվար չէ։ Դժվարը այն սերը գտնելն է, որի համար արժե մահանալ։
- Դավաճանել սիրելիին նշանակում է դավաճանել ինքդ քեզ։
- Երջանկություն կա, և այն շատ պարզ է։ Այն ինչ-որ մեկի դեմքն է։
- Ահա թե ինչպիսին է մեծահասակների կյանքը․ կառուցել ավազե ամրոցներ, այնուհետև երկու ոտքով ցատկել դրանց վրա և կառուցել նորից, նորից և նորից՝ շատ լավ հասկանալով, որ վերջիվերջո օվկիանոսը դրանք կրկին քանդելու է։
- Սերն անհասկանալի երևույթ է։ Երբ ուրիշների մոտ ես այն տեսնում, ոչինչ չես հասկանում, և ավելի քիչ ես հասկանում, երբ այն պատահում է քեզ հետ։
- Ստի վերջը դեռևս չի նշանակում ճշմարտության սկիզբ։ Զգոն եղեք․ մեկ սուտը կարող է այլ ստեր էլ թաքցնել իր տակ։
- Եթե ցանկանում ես հասնել սիրո, ապա մոռացիր քո անհատականության մասին, զրկվիր հիշողությունից, դարձիր նա, ում հավանում են մնացածը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել