Bravo.am-ը գրում է.
Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքում օրեր առաջ`հունիսի 25-ին, կրկնակի տոն է եղել: Ծնողները նշել են իրենց դստեր՝ Սառայի 3-ամյակը, ինչպես նաեւ մկրտել նրան եւ եղբորը՝ Ռոբին: Այս մասին BRAVO.am-ին պատմել է հաղորդավարուհին եւ լուսանկարներ փոխանցել:
«Մենք մեր բացթողումն ենք համարում, որ փոքրիկները չեն մկրտվել ծննդյան 8-րդ օրը, եւ սպասել ենք այսքան: Մեկ օրում որոշեցինք եւ իրագործեցինք: Էվան շուտ է մկրտվել: Մենք շատ չենք կարեւորում ճոխ խնջույքները, շքեղ արարողությունները: Մեզ համար կարեւորը հոգեւոր խորհուրդն ու կարեւորությունն է»,-նշել է նա:
Մկրտության վայրը վաղուց որոշել էին: Ինչպես պատմել է Մերին, քանի որ իր ընտանիքը սիրում է Հայաստանի բոլոր մարզերը, որոշեցին ընտրել Տավուշը, իսկ եկեղեցին`Հաղարծին վանական համալիրը:
Սառան անհամբեր սպասել է իր տարեդարձին: Դեռ մեկ ամիս առաջ սկսել է խոսել ու պատմել այդ օրվա մասին, նախապես որոշել հագուստի գույնը, ձեւը, գլխազարդը եւ այլն: Նվերների հստակ պատվերներ է տվել քույրիկին ու եղբորը. Էվայից մեծ ձվիկ էր ուզել՝ լի նվերներով, իսկ եղբորից՝ խաղալիք արդուկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ