1990 թ. Դոնալդ Թրամփը Playboy ամսագրին տված հարցազրույցում ասաց. «Սովորաբար հաջողակ մարդկանց երեխաները շատ խնդրահարույց են…»:
Հետաքրքիր է՝ սա նշանակո՞ւմ է, որ իր երեխաներն էլ են խնդրահարույց:
Չնայած հանրության առաջ նրանք իրենց արժանի են պահում, ֆոտոխցիկների օբյեկտիվներից հեռու Թրամփի երեխաները ոչ մեկ անգամ են հայտնվել տհաճ իրավիճակներում:
Իդեալական ընտանիքներ չկան:
1. Ավագ որդին
Դոնալդ Թրամփ կրտսերը, ով 37 տարեկան է, Իվանա Թրամփի հետ ամուսնությունից ծնված որդին է:
Հիմա նա The Trump Organization-ի գործադիր փոխտնօրենն է:
Թրամփի ավագ որդին հազվագյուտ կենդանիների որսորդ է: Նա դա լրագրողներից չի թաքցնում:
Դոնալդը, ինչպես և իր հայրը, ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:
Ուսումն ավարտելուց հետո նա մի ամբողջ տարի երեկույթներ կազմակերպելով անցկացրեց:
Սակայն շուտով հրաժարվեց այդպիսի կենսակերպից և որոշեց շարունակել հոր գործը՝ աշխատանքի տեղավորվելով նրա ընկերությունում:
Դոնալդ կրտսերը 2005 թ. ամուսնացավ մոդել Վանեսա Հայդոնի հետ: Զույգը 5 երեխա ունի:
2. Սիրելի աղջիկը
Իվանկա Թրամփը Դոնալդ Թրամփի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից:
Հիմա նա բավական հաջողակ բիզնես-լեդի է, իր հոր խորհրդականը:
Մոդել, բիզնես-լեդի Իվանկան իր հոր ընկերության գնումների և զարգացման հարցերով գործադիր փոխնախագահն է:
Նա նաև New York Times-ի համար հոդվածների ամենահայտնի հեղինակներից է:
3. Կրտսեր դուստրը
Քիչ հայտնի Թիֆանի Թրամփը Դոնալդ Թրամփի դուստրն է և նրա երկրորդ կնոջից՝ Մառլա Մեյփլզից:
Թիֆանին ոչ մի մանհեթենյան երեկույթ բաց չի թողնում, նա նաև փոփ-սինգլ թողարկեց: Նաև ուսուցում անցավ Vogue նորաձևության ամսագրում:
Թրամփի կրտսեր դուստրը հոր պես սովորում է Փենսիլվանիայի համալսարանում:
Զբաղվում է սոցիոլոգիայով և ուսումնասիրություններով քաղաքային պլանավորման ոլորտում:
4. Երկրորդ որդին
Էրիկը Թրամփի առաջին ամուսնությունից ծնված երրորդ երեխան է: Նա CBS Inside Edition հեռուստահաղորդման երկրորդ պրոդյուսերն է, ամուսնացած է Լարա Յունասկիի հետ:
2006 թ. նա ստեղծեց Էրիկ Թրամփի անվան բարեգործական հիմնադրամը:
5. Ամենակրտսեր Թրամփը
Բերոնը մի ամբողջ հարկ ունի Մանհեթենի պենտհաուսում:
Տղային դայակների բանակ է սպասարկում, ովքեր նրա համար ուտելիք են պատրաստում, մաքրում են:
Բայց ծնողները նրա համար դայակ չվարձեցին՝ իրենց տղային ինքնուրույնություն սովորեցնելու համար:
Տղան սիրում է թենիս և բասկետբոլ խաղալ, հայրը նրան տանում է գոլֆի խաղերի և հանդիսավոր ճաշերի: