Ապրիլի 4-ին Արցախի Հանրապետությունում՝ Թալիշի դիրքերից մեկում ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանը ստացել է առաջին կարգի հաշմանդամություն: Վիրահատվել է երկու անգամ, և բուժումը դեռ շարունակվում է: Նրա ամբողջական վերականգնման համար հարկավոր էր ևս մեկ վերականգնողական կուրս, քանի որ դեռ բեկորներ կան մնացած, իսկ բուժումը հնարավոր է իրականացնել միայն Գերմանիայում:

«Անցած տարի նոյեմբերին գնացի Գերմանիա՝ հետազոտման: Հայ մասնագետները Գերմանիայից պահանջեցին, որ նշեն, թե ինչ ժամկետներում կկարողանան ինձ բուժել, ինչ մեթոդիկայով: Հետազոտումն արժեր 3000 եվրո, բայց կառավարությունից պատասխան ստացա, որ նման լիազորություն չունեն, որ բյուջեից գումար դուրս գրեն: Այդ ժամանակ իմ հրամանատարն իր կողմից 3000 եվրո տվեց, գնացի, հետազոտվեցի և թուղթը բերեցի: Հայ մասնագետների ուզած կետերը թղթի վրա գրված էին, բայց նրանք կառչեցին վերականգնողական բառից և ամեն ինչ սկսեցին ձգձգել»:

Հայկը քայլում է ձեռնափայտով: Գերմանիայում արված հետազոտությունից հետո ասել են, որ վեց շաբաթում կկարողանա ոտքի կանգնել. «Ես Հայաստանում ինչքան վերականգնողական կենտրոն գիտեք, այցելել եմ, բայց այդ կենտրոններն ասում են, որ չեն կարող բուժել: Նշում են, որ կկարողանան ստաբիլ պահել ներկայիս վիճակը, բայց ոչ ավելին: Հայաստանում ոչ մի բժիշկ գրավոր չի գրում, որ այստեղ վիրահատել հնարավոր չէ․ այդ ամենը միայն բանավոր են ասում»:

Դեռ անցած տարի Հայկը դիմել էր ՀՀ վարչապետին, ասել են՝ կպատասխանենք, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել:

Հայկի վերականգնողական կուրսի համար անհրաժեշտ է 35.000 եվրո: Նրան օգնելու համար կարող եք ցանկացած արժույթով գումար փոխանցել

ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝  220098610326001։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել