Bravo.am-ը գրում է.
Նարե Գրիգորյանը գեղեցիկ կարգավիճակում է: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հղիության 6-րդ ամսում է, արդեն շատ անհամբեր են.«Փառք Աստծո, շատ թեթեւ եւ հանգիստ եմ անցկացնում այս շրջանը: Փորձում եմ ամուսնուս հետ ավելի շատ զբոսնել, այգիներ, բացօթյա սրճարաններ եւ քաղաքից դուրս գնալ: Մի խոսքով՝ անել այն, ինչ նախկինում անհնար էր պատկերացնել իմ աշխատանքային գրաֆիկի պատճառով»:
Պարզվում է՝ հղիության լուրն անսպասելի է եղել զույգի համար.«Իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր՝ ուրախության արցունքներ, սրտի չափազանց արագ աշխատանք, յուրահատուկ զգացողություններ: Երբ ուլտրաձայնային հետազոտման պատասխանն ամուսնուս տվեցի, կարդաց ու սկզբում ոչինչ չհասկացավ, մտածեց՝ հավանաբար, բժշկի նշանակումներ են, նորից կարդաց, ու քանի որ բժշկական տերմիններով էր լրացված թերթիկը, կրկին ոչինչ չհասկացավ: Ստիպված ինքս հայտնեցի այդ երջանիկ լուրը, եւ արձագանքեց այնպես, ինչպես ես էի ուրախացել լուրը լսելիս»,-պատմել է Նարեն:
Երգչուհին ասել է, որ բալիկի սեռը պարզել են յուրօրինակ կերպով.«Խնդրեցի բժշկին, որ չհայտնի մեզ, այլ գրի թղթի վրա եւ փոխանցի: Պատվիրեցինք մեծ փուչիկ, որի մեջ տեղադրված փոքր փուչիկների գույնից պարզ է դառնում երեխայի սեռը: Իհարկե, հետաքրքրությանը չափ ու սահման չկար, բայց որոշեցիքն համբերել, ընտանեկան հավաքույթ կազմակերպեցինք, հրավիրեցինք մեր հարազատներին եւ միասին իմացանք՝ աղջիկ է, թե տղա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ