Լավ երաժշտություն, անակնկալներ, նվերներ, և այս ամենը՝ Evocabank-ի կազմակերպած հերթական շքեղ միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ բանկի նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը: Այս անգամ միջոցառման հյուրերը, գործընկերները և հաճախորդները հրավիրված էին Վելոտրեկ` Երևանի հեծանվահրապարակ, որտեղ էլ առաջինը ծանոթացան բանկի առաջարկվող քարտին: Նշենք, որ ներկաների ցանկում էին հյուրեր Կենտրոնական բանկից և գործընկեր բանկերից, ինչպես նաև Visa International-ի բիզնեսի զարգացման տարածաշրջանային տնօրեն Իրինա Վաչարաձեն:

Visa Infinite-ը Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ:

Միջոցառումը մեկնարկեց բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի ողջույնի խոսքով: Երեկոյի ընթացքում հանդես եկավ բանկի գովազդային դեմք և բրենդ-ամբասադոր Իվետա Մուկուչյանը, այնուհետև իր կատարումներով տոնական տրամադրություն փոխանցեց Սրբուկը:

Երեկոյի կարևոր հայտարարություններից մեկն էլ այն էր, որ միջոցառման հրավեր ստացած անձինք կարող են դիմել Evocabank և ստանալ Visa Infinite պրեմիում քարտը նվեր անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի: Ի դեպ, Evocabank-ի Visa Infinite քարտապաններն ավտոմատ դառնում են բանկի VIP հաճախորդներ և անվճար սպասարկվելու են գլխամասում գտնվող VIP ZONE-ում։

Որպես օրիգինալ, նորաոճ, վառ, տարբերվող ու ժամանակակից բանկ՝ Evocabank-ը հյուրերին զարմացրեց ևս մեկ անակնկալով. բոլոր այն անձինք` բլոգերները, երգիչներն ու երգչուհիները, դերասաններն ու դերասանուհիները, այսինքն` բոլոր այն influencer-ներն, ովքեր ունեն 20,000-ից ավել հետևորդ Ինստագրամում կամ Ֆեյսբուքում, կարող են դիմել Evocabank և ստանալ Visa Infinite քարտն անվճար։ Նրանք կդառնան Evocabank-ի VIP գործընկեր և կսպասարկվեն բանկի VIP ZONE-ում անվճար:

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է։ Այն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը եւ աշխատում է mobile-first ֆորմատով, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախ և առաջ հաշվի է առնվում, որ այն հարմար լինի օգտագործել EvocaTouch հավելվածով:

Evocabank-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվում է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել