Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ գույքահարկը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն այս պահին չկա։

«Ուրեմն ինչ է թե ԱԺ-ում հայտարարել ենք, որ առաջիկայում կառավարությունը նախաձեռնելու է գույքահարկի գլոբալ ռեֆորմ ու նաև դրանով է վերականգնելու սոցիալական արդարության կոմպոնենտը, տարբեր մարդիկ ու զլմ-ներ արդեն սկսել են չարագուշակ կանխատեսումներ անել՝ շուտով գույքահարկը բոլորի համար կթանկանա, բիզնեսը կտուժի և այլն։

Ուրեմն մի քանի կարևոր բան էս պահին ֆիքսենք

1. Գույքահարկը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն այս պահին ՉԿԱ։ Այս պահին կա անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտեցնելու նախաձեռնություն՝ մեթոդիկա։ Իսկ դա կարևոր է, քանի որ կադաստրային և շուկայական արժեքները միմյանցից շեղվում են անգամներով։ Ասենք, 100 հազար դոլարանոց բնակարանի կադաստրային արժեքը 5-6 հազար դոլար է։ Կամ՝ մի քանի մլն դոլար արժեցող վիլլայի արժեքը 400-500 հազար դոլար է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել