Ինդոնեզիայում ծնողները, տեխնոլոգիական նորարարությունների առաջխաղացումով ոգեշնչված, իրենց որդուն անվանել են Գուգլ: Այս մասին գրում է Mashable-ը:

2018թ․ նոյեմբերի 30-ին ծնված տղայի ծնողները՝ 31-ամյա Էնդին և 27-ամյա Էլլան, հայտարարել են, որ միշտ են կամեցել իրենց որդուն անվանակոչել տեխնոլոգիական որևէ ընկերության պատվին, և երբ որդին ծնվել է, հայրը որոշել է նրան անվանել Գուգլ։

«Ես Microsoft-ի, iPhone-ի, iOs, Windows-ի և շատ այլ ապրանքանիշերի անունների միջից նախընտրեցի Գուգլը»,- ասել է տղայի հայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել