Tert.amLife-ը գրում է․

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն «Առաջին ալիքի» եթերում հեռուստադիտողներին ներկայանում է իրարից բավականին տարբեր երկու ձևաչափի հաղորդման շրջանակում՝ «Առավոտ լուսո» և «Անկախ տարիքից»։ Նախագծերի համար Մանեի ընտրած հագուստի ոճերը խիստ տարբերվում են իրարից։ Tert.am Life-ը հաղորդավարուհու հետ զրուցել է իր զգեստապահարանի, եթերից դուրս նախընտրելի հագուստի և նորաձևության միտումներին հետևելու մասին։

Մանեն նորաձևությանը հետևում է, սակայն ունի իր նախասիրություններն ու հագուստ ընտրելու սկզբունքները։ Հաղորդավարուհու խոսքով՝ գերնորաձև տեսք ունենալու համար երբեք նախապատվությունը չի տա մի հագուստի կամ աքսեսուարի, որն իր տեսակին ու ոճին համապատասխան չէ։

«Իհարկե, ինչպես ցանկացած կին, ես նույնպես հետևում եմ նորաձևության միտումներին, սակայն նորաձևության գերին երբեք չեմ դարձել։ Եթե ի բան ինձ դուր չի գալիս, չեմ հագնի, անգամ, եթե շատ նորաձև է։ Որպես օրինակ կարող եմ բերել բարձր պլատֆորմով սպորտային կոշիկները, նախշավոր զուգագուլպաները՝ համադրված բարձրակրունկների հետ։ Որքան էլ դրանք չափազանց նորաձև լինեն, իմ զգեստապահարանում չեք գտնի»,- ասաց Մանեն՝ հավելելով, որ աղջիկներին էլ խորհուրդ է տալիս չկորցնել սեփական «ես»-ը և հագուստ ընտրելիս առաջնորդվել սեփական տեսակով ու բնավորությամբ։  

Խոսելով իր առօրյա ոճի մասին՝ հաղորդավարուհին նշեց, որ մարզակոշիկների մեծ սիրահար է․ «Նախկինում շատ էի սիրում բարձրակրունկներ, դրանցով ինձ հարմարավետ ու թեթև էի զգում անգամ առօրյայում, սակայն հիմա առօրյայում ինձ հազվադեպ կարելի է տեսնել բարձրակրունկներով: Այստեղ իրենց սև գործն արել են սպորտային կոշիկները։ Մայրս հաճախ նույնիսկ զայրանում է, որովհետև երբ կապոց եմ ստանում, դրա մեջ անպայման իմ նոր սպորտային կոշիկներն են կամ գլխարկները։ Ներկայումս նորաձև է տարբեր ոճերի համադրությունը և ինձ էլ կարող եք տեսնել զգեստի կամ կոստյումի և մարզակոշիկի համադրությամբ»։

Չնայած սպորտային կոշիկներին նախապատվություն տալուն՝ Մանեի զգեստապահարանում կան տարբեր ոճերի հագուստներ։ «Իմ զգեստապահարանում, գրեթե, բոլոր ոճերում հագուստ կգտնեք՝ սկսած կիսատաբատներից, վերջացրած երեկոյան զգեսներով։ Առօրյայում, հանգստի ժամանակ, ոչ աշխատանքային օրերին նախընտրում եմ սպորտային հագուստ, ավաղ, աշխատանքի բերումով միշտ չէ, որ կարողանում եմ կրել այդ ոճի հագուստ: Նման դեպքերում ընտրում եմ ջինսե տաբատներ ու կարճ շապիկներ՝ համադրված սպորտային կոշիկների և իմ առօրյայից անպակաս գլխարկների (կեպիների) հետ»,- նշեց Մանեն։

Աշխատանքային խիտ գրաֆիկը հաղորդավարուհուն, երբեմն, ստիպում է զգեստապահարանի պարունակությունը տեղափոխել մեքենայի մեջ․ «Ավտոմեքենաս, երբեմն, դառնում է փոքրիկ զգեստապահարան։ Այնտեղ կարելի է գտնել տարբեր տեսակի կոշիկներ, ջինսե, կաշվե բաճկոններ կամ ուղղակի ժակետներ, տարբեր տեսակի գլխարկներ, ակնոցներ:) Երբեմն, տանից դուրս եմ գալիս տոպրակներով, որպեսզի օրվա ընթացքում մի քանի անգամ կարողանամ զգեստափոխվել։ Հազվադեպ, բայց լինում են նաև դեպքեր, երբ կարողանում եմ գտնել մի հագուստ, որը փոխելու կարիք չի լինում, փոխում եմ միայն կոշիկներս և look-ս ամբողջությամբ այլ տեսք է ստանում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել