Yerkir.am-ը գրում է.

Եթե ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարկ համարեն, ապա կքննակեն Ս-400  համալիրների հարցը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է РИА Новости-ն:

Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա հունիսի 29-ին Օսակայում` «Մեծ քսանյակ»-ի շրջանակում:

«Մատակարարումները  կսկսվեն հուլիսին: Եթե առաջնորդները հարկ համարեն, կքննարկեն այդ հարցը: Թեև մեզ և թուրքերի համար պատկերը պարզ է»,- ասել է Ուշակովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել