Shantnews.am-ը գրում է.

Ղազախական բանակի խոշորագույն զինապահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։ Նույն պատահարի հետևանքով տուժածների քանակը 70 է, ու նրանցից 45-ը հոսպիտալացված են։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Այս պայթյունների պատճառով արդեն տարհանված է զինապահեստի մոտ գտնվող ամբողջ Առիս քաղաքը՝ 44 հազար բնակչություն։ Պատճառն այն է, որ նման մասշտաբի պայթյունների ժամանակ հաճախ զինամթերքը կիլոմետրերով հեռու տեղեր է շպրտվում ու երբեմն չի պայթում՝ մշտական սպառնալիք դառնալով շրջակայքի համար։ Նմանատիպ պատահար 2 տարի առաջ եղել է նաև Ադրբեջանում։

Ղազախական իշխանությունները Առիս քաղաքում արդեն հայտնաբերել են նմանատիպ 16 չպայթած արկ ու հրթիռ։ Նրանք բնակչությանը խնդրում են չվերադառնալ նույնիսկ այն դեպքում, եթե փաստաթղթեր են մոռացել։ Ներկայում տարհանված անձանց տեղափոխել են հատուկ կառուցված վրանային ավան՝ անհայտ ժամանակով։

Մասնագիտացած Razm.info կայքի եզրակացության համաձայն՝ պայթյունի հետևանքով զինապահեստի մեծ մասը ոչնչացվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել