Ֆիլիպիններում երշիկի պատրաստման գործարանի աշխատակիցն ընկել է մսաղացի մեջ և մահացել: Զոհը՝ 18-ամյա Ջոմար Ջունկոն, ընդամենը երկու շաբաթ առաջ էր աշխատանքի ընդունվել: Հայտնի է, որ երիտասարդը բավականաչափ փորձ չի ունեցել գործարանային մսաղացն աշխատեցնելու համար:
Նշվում է, որ մսաղացը քաշել է տղայի աջ ձեռքը, ինչից հետո կլանել է մարմնի կեսը: Ջունկոն չի իմացել՝ ինչպես ճիշտ աշխատեցնել սարքը: Այդ հարցում նրան պետք է օգներ ավելի փորձառու գործընկերը՝ Կարլ Դևիդ Կառլոսը: Վերջինս մանրամասնել է, որ ընդամենը մեկ րոպեով հեռացել է, և Ջունկոն այդ ընթացքում փորձել է ինքնուրույն կառավարել սարքը:
Երբ Կառլոսը վերադարձել է, սոսկալի տեսարանի ականատես է դարձել. երիտասարդը մինչև գոտկատեղը եղել է մսաղացի մեջ: Նրան փրկելու համար չափազանց ուշ է եղել:
Երբ ոստիկանությունը տղայի մարմինը դուրս է բերել մսաղացից, պարզվել է, որ դին ամբողջական է, մանրացված չէ: Հավանաբար, Ջոմարը մահացել է շնչահեղձ լինելու պատճառով: