«Փաստի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաև տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի:
«Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է նաև գործարար հատվածի վրա՝ արտադրություն, խոշոր առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորանային համարներ, բիզնես կենտրոններ, կրթական և առողջապահական հաստատություններ և այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպքում, տուժելու է առավել խոցելի խավը», - ընդգծեց փորձագետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել