Armenpress.am-ը գրում է.

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 25-ի առավոտյան՝ ժամը 07:00-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր ընթացքը դեպի Հայաստան։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում վարորդի մոտ հայտնաբերված՝ արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Հունիսի 24-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել