Քանի դեռ բենթլիասեր ու օֆշորապատ Կճոյանի պես սրիկան ոչ ավել, ոչ պակաս թեմի առաջնորդ է ու արքեպիսկոպոս, զարմանալու չէ, որ ժողովրդի մոտ օր օրի նվազելու է հարգանքը, հավատն ու պատկառանքն առ եկեղեցի ու հոգևորական:
Ասածիս դրսևորումներից մեկն էլ օրերս պատահել է Արագածոտնի Օհանավան գյուղում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ: Բանն այն է, որ տեղի գյուղացիներից մեկը յուրացրել է եկեղեցուն պատկանող հողակտոր և վեր է ածել այն իր այգու: Այնպես է ստացվել, որ Սաղմոսավանքի մասին ինչ-որ ռեպորտաժ պատրաստելու համար այդտեղ է ժամանել «Շողակաթի» նկարահանող խումբը, որը ուզեցել է նկարահանել նաև եկեղեցապատկան տարածքները, սակայն այդ գյուղացու ընտանիքը արգելել է նկարահանել «իրենց» տարածքը, ինչին միջամտել է եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Եփրեմը: Արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները եւ հարվածները: Պատառոտվել է հոգեւորականի սքեմը, պոկվել նրա խաչը...
Պարզապես խայտառակություն ու սրբապղծություն, այլ բառեր չեմ գտնում իրավիճակը նկարագրելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=141373512723963&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել