Իտալիայի մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն, ով համարվում էր երկրի ամենաորոնվող հանցագործներից մեկը, Ուրուգվայում բանտից փախել է՝ հաղորդում է TASS-ը:

Ուրուգվայի ոստիկանության տվյալներով՝ Մորաբիտոն և երեք այլ հանցագործներ տանիքից են փախել: Նրանք մտել են հարևան շենքի բնակարաններից մեկը, տանտիրուհուց գողացել գումար, բայց չեն վնասել նրան։

Ոստիկանությունը ներկայում որոնումներ է իրականացնում:

Ուրուգվայում 2017 թվականին կալանավորված Մորաբիտոն առաջիկա ամիսների ընթացքում պետք է արտահանձնվեր Իտալիային թմրամիջոցների թրաֆիքինգի մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել