Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո։ Ամենաթարմ օրինակներն են Վրաստանը և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ թե՛ Վրաստանը և թե՛ Ուկրաինան ԱՄՆ-ից և Եվրամիությունից միլիարդավոր դոլարների օգնություն են ստացել։ Նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները չբերեցին լուրջ փոփոխությունների, և տնտեսության զարգացման իմաստով այդ երկրները դեռ գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքների կորուստի մասին էլ չեմ էլ խոսում։ Կարելի է ասել, որ հեղափոխությունն այդ երկրներում կապիտալիզացվեց տարածքների կորուստով։ 

Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը։ Սրան գումարվում են Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Սա իրոք կարող է կործանարար լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել