Սթրեսը նորմալ երևույթ է ցանկացած օրգանիզմի համար, բայց դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա: Սթրեսի առկայությունը կարող է քայքայել հոգեկան աշխարհը: Դա խլում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը և նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացմանը:
Անպայման ուշադրություն դարձրեք սթրեսի նախանշաններին, որպեսզի այն կրիտիկական աստիճանի չհասնի:
Սև կետիկներ և պզուկներ
Սև կետիկները մաշկի բորբոքում են, որի բուժման բացակայությունը կարող է վնասել մաշկը:
Մազաթափություն
Սթրեսը ոչ միայն շարքից կարող է հանել հորմոնալ նյութափոխանակությունը, այլև ավելի է վնասում գլխամաշկը:
Գլխացավ
Մարդկանց մեծամասնությունը ժամանակ առ ժամանակ գլխացավեր է ունենում. կանայք ավելի շատ գլխացավեր են ունենում, քան տղամարդիկ:
Բորբոքում
«Nature Medicine»-ը 2 տարի առաջ հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ այն կարող է Աթերոսկլերոզի:
Ստամոքսի աշխատանք
Մարսողական համակարգը կարգավորվում է նյարդային համակարգի միջոցով:
Երբ սթրեսի մեջ ենք, մարմինը լիովին կենտրոնանում է կյանքի համար կարևոր հարցերի վրա՝ մոռանալով մարսողական համակարգը:
Անքնություն
Կյանքում տհաճ իրավիճակները բավականին շատ են: Ոչ բոլոր մարդիկ են կարողանում այդ դժվարությունները թեթև տանել:
Դրանք սթրես են առաջացնում, ու դա էլ անքնության պատճառ է դառնում:
Ախորժակի փոփոխություն
Սթրեսային իրավիճակում կարող եք զգալ, որ ուտելու ախորժակ բացարձակ չունեք:
Ուսանողների վրա կատարած փորձը ցույց է տալիս, որ նրանց 81%-ը սթրեսի մեջ է և կորցնում է հաց ուտելու ախորժակը: