ԱՄՆ Մոնտանա նահանգում արջը ներխուժել է բնակարան, փակվել սենյակներից մեկում և քուն մտել պահարանի վերևի դարակում:

Այս մասին հաղորդում է ВВС-ն: Տան սեփականատերերի խոսքերով՝ կենդանին ինչ-որ կերպ մտնել է բնակարան և կարողացել փակվել սենյակներից մեկում:

Այնուհետև արջը սկսել է ջարդուփշուր անել ամեն ինչ՝ փորձելով դուրս գալ, բայց հոգնել է և քնել պահարանում: Նշվում է, որ մինչ այդ գիշատիչը փորձել է ներխուժել առնվազն երկու հարևան տները: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները թակել են սենյակի պատուհանը կենդանուն արթնացնելու նպատակով: Ի պատասխան՝ արջը միայն հորանջել է: Արդյունքում կենդանուն քնեցրել են տրանկվիլիզատորով և տեղափոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել