Գերմանիայի Սաքսոնիա նահանգի Օստրից փոքր քաղաքի բնակիչները գնել են տեղի սուպերմարկետի ամբողջ գարեջուրը, որպեսզի դրանից բաժին չհասնի նեոնացիստական երաժշտության փառատոնի այցելուներին, հաղորդում է Die Welt-ը:

Քաղաքացիները գնել և տուն են տարել ավելի քան 120 արկղ գարեջուր, որպեսզի այն չկարողանան գնել աջ ծայրահեղականները, որոնք ժանամել էին «Սուր և վահան» ռոք-փառատոնին մասնակցելու նպատակով:

Փրփուրե ըմպելիքի բարձր պահանջարկը պայմանավորված էր այն բանով, որ Դրեզդենի վարչական դատարանն արգելել էր խմել փառատոնին և կազմակերպիչներից առգրավել էր մոտ 4.2 հազար լիտր գարեջուր և ևս 200 լիտր թունդ ըմպելիքներ: Դատավորների կարծիքով, նման «ռազմատենչ միջոցառման» ժամանակ ալկոհոլի օգտագործումը կմեծացներ բռնության հավանականությունը: Փառատոնին, ըստ ոստիկանության տվյալների, 500-ից 600 ծայրահեղ աջ ռոք երաժշտության երկրպագուներ են այցելել:

Երեք հազար բնակչությամբ քաղաքում նաև շուրջ 300 մարդու մասնակցությամբ նեոնացիստների դեմ ցույց է տեղի ունեցել: Ակցիային աջակցել են ինչպես տեղական իշխանությունները, այնպես էլ նահանգապետ Միքայել Քրեչմերը. քաղաքական գործիչը Twitter-ում շնորհակալություն է հայտնել ակցիայի բոլոր մասնակիցներին:

Գնված գարեջուրը նախատեսվում է օգտագործել ըստ նշանակության. տեղի բնակիչները պատրաստվում են փոքր տոնակատարություն կազմակերպել բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են աջ ծայրահեղականներին խաղաղ հակազդեցության գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել