Պարզաբանեմ նաև ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս և այլ հոդվածներում չի նշվել, որ ՍԴ անդամն իրավունքի ուժով ձեռք է բերում դատավորի կարգավիճակ, իսկ անդամի կարգավիճակով իրենք այո շարունակում են պաշտոնավարել, սակայն որոշում ընդունելու լիազորություն չունեն: Նախագահի դեպքում, վերջինս իր կարգավիճակը կորցնում է, եթե դատավոր չէ: Թովմասյանը չի հանդիսանում դատավոր, նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ: Բայց այս «բացթողման» հեղինակներն այսօր իրենց կոտորում են, թե Վահե Գրիգորյանն է մեղավոր, փոխարենն արժանապատվություն ունենան իրենց սխալն ընդունելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել