Բժշկական պրակտիկայում ականջներում աղմուկը, որի առաջացման պատճառների մասին այսօր կխոսենք միասին, տինիտուս է կոչվում։ Այն կարող է առաջանալ ինչպես որպես ինքնուրույն հիվանդություն, այնպես էլ արտաքին պատճառների հետևանքով, որոնք ոչ միշտ են կախված հիվանդից։ Այս վիճակը հիմնականում հիվանդություն չի համարվում, սակայն որպես ազդանշան է ծառայում պաթոլոգիկ պրոցեսների զարգացման վերաբերյալ, որոնք մանրակրկիտ ախտորոշում և ադեկվատ բուժում են պահանջում։
Ականջներում աղմուկի առաջացման պատճառները
Ականջներում աղմուկի առաջացումն ունի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պատճառներ։
- Սպեցիֆիկ պատճառները հիմնականում առաջանում են պաթոլոգիկ պրոցեսների արդյունքում։ Դրանց թվին են պատկանում.
- Ողնաշարի տարբեր հիվանդությունները
- Արյան շրջանառության տեղային խանգարումը
- Լսողական ապարատի շրջանում նորագոյացությունները
- Էնդոկրին համակարգի հիվանդությունները
- Երկարատև սթրեսային վիճակը
- Ուղեղի ցնցումն ու գանգի վնասվածքները
- Սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները
2. Ոչ սպեցիֆիկ պատճառները պայմանավորված են աղմուկի վնասվածքային ազդեցությամբ, ալերգիկ ռեակցիայով՝ սննդի նկատմամբ, որոշ դեղամիջոցների օգտագործմամբ։
Դեղամիջոցներով, ալկոհոլով, նիկոտինով առաջացած թունավորումը խախտում է լսողական ապարատի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Նույնիսկ ատամի պրոթեզները, եթե որակյալ չեն պատրաստվում, կարող են լսողական ապարատի խանգարումներ առաջ բերել։ Իսկ երբեմն էլ ականջներում աղմուկի առաջացման պատճառը կարող է շատ պարզունակ ծծմբային խցանը լինի, որը մաքրելուց հետո պաթոլոգիկ բոլոր ախտանշաններն անհետանում են։