Հրապարակավ ներողություն եմ խնդրում մեր շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից, որոնց երգերն ու հոլովակները երբևէ քննադատել եմ կամ ավելի վատ՝ չեմ հավանել, իսկապես ներող եղեք:
Սփյուռքի մեր հայրենակից երգիչ-երգչուհիների մի երկու երգ լսելով ու հոլովակներ նայելով` ես համոզվեցի, որ Հայաստանում իսկապես շոու բիզնես կա, լավ երգիչ-երգչուհիներ և այլն, որքան էլ որ մեր հասարակության որոշ շերտեր չեն հավանում դա:
Անկեղծ, եթե որևէ բան չափազանցնում եմ:
Մենք դեռ ռաբիզության, անճաշակության, հետամնացության, գեղցիության ու այդօրինակ աղբի երբևէ չենք հանդիպել:
Աստված հեռու տանի, եթե մեր շոու բիզնեսն էլ վերածվի էդ մակարդակի, լավ է, թող սենց մնա, գոհ ենք, լուրջ եմ ասում :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել