Գիտնական և ֆիզիկոս Սերգեյ Կապիցան հատուկ ներկայացման կարիք չունի։ Նա 1973-ից մինչև 2012 թվականները վարել է «Ակնհայտ-անհավանական» գիտահանրամատչելի հաղորդումը, որի ժամանակ ապացուցել է, որ գիտությունը կարող է հետաքրքիր և գրավիչ լինել։
Լինելով «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ՝ նա երկար տարիներ գիտության, տեխնիկայի և մշակույթի մասին խոսում էր այնպես, որ այն ցանկացածին հասկանալի էր դառնում։
Նրա վառ արտահայտությունները և մտքերը արդիական են նաև այսօր։
- Եթե զինված ուժերի վրա ծախսվող միլիարդների փոխարեն միլիոններ ծախսվեին կրթության և առողջապահության վրա, ապա ահաբեկչության համար տեղ չէր մնա։
- Միայն հակասությունների շնորհիվ է զարգանում գիտությունը։ Այն պետք է ընդգծել, այլ ոչ թե քողարկել։
- Եթե ամեն ինչ ենթարկեցնենք փողին, ապա փողին էլ ամեն ինչ կմնա, նրանք չեն վերածվի ո՛չ գլուխգործոցների, ո՛չ էլ բացահայտումների։
- Հեռուստատեսությունը՝ մարդկանց վրա ազդեցություն ունենալու ամենահզոր միջոցը, հիմա գտնվում է այն մարդկանց ձեռքում, ովքեր անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում հասարակության մեջ իրենց դերակատարման հանդեպ։
- Գլխավոր հրաշքն այն է, որ մենք ապրում ենք։
- Իսկ ի՞նչ է մնալու այս սերնդից հետո։ Նրանց հաղորդագրություննե՞րն են հրատարակելու հաջորդ սերունդների համար։
- Կնոջ մեջ միայն վուլգարությունը կարող է վանել։ Հաճախ այն էլ գրավում է, այնպես որ, եթե կարող ես գլուխ հանիր։
- Մշակույթը պետք է արմատավորել, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով, հակառակ դեպքում բոլորիս կործանում է սպառնում։
- Գիտե՞ք՝ որն է եկեղեցու հետ իմ գլխավոր վեճը։ Ես ասում եմ, որ մարդիկ են ստեղծել Աստծուն, իսկ նրանք՝ որ հակառակը։
- Ղեկավարել նշանակում է խանգարել լավ մարդկանց աշխատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել