ԱԱԽՔ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ունեցվածքի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ըստ որոնց Արթուր Բաղդասարյանը մեծ կարողություն է դիզել այն տարիներին, երբ ընդդիմության դաշտից տեղափոխվեց իշխանական: Այդ ժամանակ նրա  թե՛ եկամուտներն աճեցին և թե՛ ունեցվածքը:  Արթուր Բաղդասարյանն իր ունեցվածքը հայտարարագրել է 2012 թվականին։ Նրա դրամական միջոցները կազմել են 5.000.000 դրամ և 20.000 ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտը կազմում է 4.274.700 դրամ, որը գոյանում է աշխատավարձից։

Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները, սակայն չի նշվում, թե ինչպիսի համամասնությամբ են բաշխված: Սակայն  Politik.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը վերջին տարիներին քարի մշակման մի արտադրամաս է կառուցել, որը շուտով կհանձնվի շահագործման: Այն գտնվում է Երևանից փոքր-ինչ հեռու` Կոտայքի մարզի Արամուս Գյուղում:

Լուսանկարում պատկերված այս կառույցը միակն է այն բազմաթիվ բիզնեսներից, որ պատկանում են Արթուր Բաղդասարյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել