Tert.am-ը գրում է.

Վերջին շրջանում մեր լեզվամտածողություն սահուն կերպով մտավ վեթինգ բառը և բոլորս խոսում ենք վեթինգի մասին: ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իհարկե մեկ օր վեթինգն իր դիրքերը զիջեց հայտնի «բոլոլա»-ին, բայց դա ընդամենը մեկ օր էր, և «վեթինգ» բառը վերականգնեց իր դիրքերը մեր լեզվամշակույթում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորը՝ բոլորը խոսում են, բայց երբ փորձում ես հասկանալ ինչպես է իրականացվելու դա, որևէ կերպ, որևէ մեկից՝ այդ թվում ԲԴԽ առաջադրված թեկնածու Վիգեն Քոչարյանից այսօր չկարողացանք ստանալ։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը որպես ԲԴԽ անդամ է առաջադրել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «գուգլով» փորձել է պարզել՝ ինչպես են տարբեր երկրներ իրականացրել վեթինգ և միայն Արգենտինայի օրինակն էր եղել արդյունավետ։ Բացի այդ, խոսում են Ալբանիայի օրինակի մասին, որ իբր լավ է եղել և որին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը, բայց ինքը՝ պատգամավորը, խոսել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ ու պարզել, որ վերջիններս էլ գոհ չեն եղել արդյունքներից։

«Տպավորությունս այն է, որ վեթինգը Գոդոյի նման բան է, որի մասին բոլորը լսել են, սպասում են, բայց որևէ մեկը չի տեսել։ Երբ մեծամասնությունից փորձում ենք ստանալ, որ ասում են արդեն իսկ նախագիծը կա՝ կտրամադրվի, նորից չենք կարողանում ստանալ։ Այստեղից եզրակացություն կարող ենք անել, որ վեթինգի մասին այդ նախագիծը այստեղ չի գրվում, այլ այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պետք է տրվեն դատավորներին, որպեսզի նրանք չլինեն այլև կաշառակեր: Բայց մեխանիզմներն ինչպես է իրականացվելու դա Հայաստանում, չկա պատկերացում որևէ մեկի մոտ»,-ասաց նա և հավելեց, որ ըստ այդմ էլ, հաստատվում է, որ վեթինգի նախագիծը ԱԺ շենքում չի գրվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել