Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկեղծացել է, որ երազում է անհնարինի՝ ազատ ու անճանաչելի հանգստի մասին։

Այս մասին նա ասել է իր ամենամյա ուղիղ կապի ժամանակ։ Ինչպես փոխանցում է «Լայֆը», նախագահ Պուտինը մասնավորապես ասել է․ «Ես իրականում կուզենայի հանգստանալ ազատ կերպով ու չճանաչվել։ Սակայն ես հասկանում եմ որ դա անիրատեսական է ու անհնարին»։ Նա նաեւ ասել է, թե ինչպես է հաղթահարում ալարկոտությունը։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը լիովին կարողանում է աշխատել լարված աշխատանքային գրաֆիկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել