Tert.amLife-ը գրում է.

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն արդեն 5 ամիս է՝ վայելում են աղջկա ծնողներ լինելու հաճույքը: Աստղիկը շեշտում է, որ աղջիկ երեխայի մեծացնելը բոլորովին այլ հաճույք է: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է փոքրիկի ծննդից հետո ընտանեկան կյանքի, նրա համար ոճային հագուստներ ընտրելու և Նարբեի՝ իդեալական հայր լինելու մասին:

Երջանիկ մայրիկը նշեց, որ մինչև դստեր ծնունդը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում աղջիկ ունենալը, սակայն Շուշին իրեն տարել է այլ աշխարհ:

«Ես չգիտեի՝ ինչ է նշանակում լինել աղջկա մամա: Միայն աղջկաս ծննդից հետո հասկացա, որ դա լրիվ այլ աշխարհ է՝ ավելի սիրուն ու նուրբ: Տղայի դաստիարակությունը մի քիչ այլ է՝ աշխատում ես շատ փաղաքշական չլինել, որպեսզի «տղամարդավարի» մեծանա: Դա քեզ խանգարում է լիարժեք վայելել իր փոքր տարիքը: Աղջկա դեպքում այդ խնդիրը չկա: Այն, ինչ հոգուս խորքում ունեի, հիմա ազատ կիրառում եմ: Աղջկական խաղերն էլ ինձ ավելի շատ են դուր գալիս, քան տղայական խաղերը»,- ասաց  Աստղիկը:

Մինչև երեխայի ծնունդն իրականացրած ֆոտոշարքում Աստղիկը ցույց էր տվել փոքրիկի համար ընտրված մի քանի հագուստ: Ասում է՝ դեռ հղիության ընթացքում պատրաստվում էր աղջկա ծննդին ու տարբեր հագուստներ գնում: Մայրիկը կարևորում է, որպեսզի փոքրիկ Շուշին ոճային լինի:

«Շատ եմ կարևորում իր ոճն ու ամեն օր մի look եմ ընտրում իր համար: Ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում: Թիթիզ շորիկներ եմ ընտրում իր համար: Իրեն շատ է սազում սև գույնը: Այդ իսկ պատճառով իր համար հաճախ հենց այդ երանգի հագուստ եմ ընտրում»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ ուշադրություն չի դարձրել հանգամանքին, որ հայկական իրականության մեջ ընդունված չէ երեխաներին սև հագուստ ընտրել:

Մանկական նորաձևության մեջ սև-ն իր տեղն ունի, այնպես որ, Աստղիկը փորձում է կարծրատիպ կոտրել․ «Սև գույնն ավելի ոճային է, հատկապես, որ երեխաներին շատ չեն հագցնում: Իրեն սազում է, ինձ էլ դուր է գալիս, այլ բաների մասին չեմ մտածել: Մեծ ուշադրություն եմ դարձնում նաև գլխազարդերին: Գրեթե ամեն երանգի գլխազարդ ունենք, ամեն հագուստին համապատասխան ինչ-որ բան ընտրում եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել