Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել,որտեղ տեղեկացնում է,որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը: Սակայն մեկ նկատառում՝ դատելով Արարատյան Հայրապետական թեմի հայտարարությունից, Նավասարդ Կճոյանը կպատասխանի զուտ “հայեցակարգային հարցերին”, ինչը, իհարկե, տարըմբռնումների տեղիք է տալիս։ hayeli.am-ն այս հարցի շուրջ զրուցեց “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ, ով մասնավորապես ասաց. “Ակնհայտ է, որ Նավասարդ Կճոյանը կորցրել է իր հեղինակությունը ոչ միայն որպես կրոնական գործիչ, այլեւ որպես մարդ։ Ուղղակի հիմա փորձում են PR տեխնոլոգիաներով իմիջմեյքինգ անել եւ ոչ թե ապահովել նրա պատասխանները ցանկացած լրատվամիջոցի ցանկացած հարցին, այլ ընտրովի հարցերի պատասխանել՝ ստանալով լղոզված զրույց, որի անունը Արարատյան Հայրապետական թեմը դրել է “հայեցակարգային զրույց”"։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել