Ի՞նչ պատճառով այրվեց Վարդան Ղուկասյանի վերանորոգած Ամենափրկիչ եկեղեցու գմբեթըՔիչ առաջ հրդեհ է բռնկվել ու վառվել է Գյումրու Սբ.Ամենափրկիչ կիսանորոգ եկեղեցու գմբեթը: Եվ մինչ դեպքի վայր մեկնած հրշեջ ծառայակիցները փորձում էին հանգցնել կրակը, ու պարզել հրդեհի բռնկման պատճառները, Գյումրիում արդեն իսկ վարկածներ են շրջանառվում: Ըստ այս պահին տարածված խոսակցությունների, Ամենափրկիչ եկեղեցին վառվում է այն պատճառով, քանի որ Վերահսկիչ պալատը  որոշ մտադրություններ ունի ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ միջոցներով է վերանորոգվում այս եկեղեցին: Հիշեցնենք, որ Ամենափրկչի վերանորոգման բարդ ու պատասխանատու գործը 13 տարի շարունակ ստանձնել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ստեղծելով հիմնադրամ, քաղաքի բոլոր գործարարներին, խանութ, օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքապետարանից հողատարածք խնդրողներին ստիպում էր մուծումներ անել այս եկեղեցու վերանորոգման համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել