Հայտնի գրող Պաուլո Կոելիոյի գրչին են պատկանում ոչ ավել, ոչ պակաս 18 գիրք, վեպեր, կարճ պատմվածքների ժողովածուներ, անթոլոգիաներ։ Նրա գրքերից վաճառվել է արդեն 350 միլիոն օրինակ։ Նրան սիրում և կարդում են ամբողջ աշխարհում։

Կոելիոն կարողանում է օգնել կյանքին նայել ուրիշ անկյունից, մանրունքներում մեծ բաներ գտնել, կյանքին նայել դրական կողմից և սիրելու ուժ գտնել։

  1. Երբեմն պետք է անցնել ողջ աշխարհը հասկանալու համար, որ գանձը թաղված է քո սեփական տան բակում։
  2. Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը քո ներսում ես կրում։ Աշխարհը նման է հայելու, որտեղ յուրաքանչյուր ոք տեսնում է իր արտացոլանքը։
  3. Այն, ինչը մեկ անգամ արդեն պատահել է, կարող է այլևս երբեք չպատահել։ Բայց այն, ինչը պատահել է երկու անգամ, անպայման երրորդ անգամ էլ կպատահի։
  4. Երբ ինչ-որ բան շատ ցանկանաս, ամբողջ Տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունն իրականանա։
  5. Եթե ես անեմ այն արարքները, որոնք ինձնից սպասում են մարդիկ, ապա ես կդառնամ նրանց ստրուկը։
  6. Կյանքը միշտ հարմար առիթի է սպասում, որպեսզի գործի։
  7. Որևէ հետաքրքիր բան գտնելու ամենալավ միջոցը մոլորվելն է։
  8. Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է լինում։
  9. Աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ միևնույն բանի տարբեր դրսևորումներն են։
  10. Բոլորը մեջքի ետևում ասում են այն, ինչը հարմար է, իսկ աչքերի մեջ նայելով՝ այն, ինչը ձեռնտու է։
  11. Եթե սերը մարդուն արագ է փոխում, ապա հուսալքությունն ավելի արագ է փոխում։
  12. Մենք միշտ ճիշտ ժամանակին ենք հայտնվում այնտեղ, որտեղ մեզ սպասում են։
  13. Անընդհատ դժբախտ լինելն անթույլատրելի շքեղություն է։
  14. Կան մարդիկ, ովքեր ծնվել են, որպեսզի կյանքով միայնակ ընթանան։ Դա վատ չէ, և լավ էլ չէ, դա կյանքն է։
  15. Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք լուռ ենք արտաբերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել