Ընտանեկան հոգեթերապևտ Ջոն Գոթմանը պատմել է զույգին սպառնացող բաժանության երեք նախանշանների մասին։
1. Զուգընկերոջ քննադատությունը
Այստեղ սկզբունքային կարևոր հարց կա։ Մոտալուտ բաժանության նախանշան է ոչ թե զուգընկերոջ գործողությունների քննադատությունը, այլ նրա անձնական որակների։ Սովորաբար դա այսպիսի արտահայտություններով է ուղեկցվում՝ «դու միշտ…», «դու երբեք…», «դու այն մարդկանցից ես, որ…», «ինչու ես դու այդքան…» և այլն։ Այս արտահայտություններից հետո զուգընկերը պաշտպանական դիրք է գրավում, սկսվում է սկանդալն, ու զույգերը դադարում են լսել միմյանց։
2. Ամուսնու նկատմամբ արհամարհանքի արտահայտում
Սա կարող է ուղեկցվել ծաղրով, վիրավորական մականուններով, չար հումորով։ Այսինքն՝ այնպիսի գործողություններ և բառեր, որոնք դիպչում են զուգընկերոջ ինքնագնահատականին։ Նման պահվածքի նպատակը զուգընկերոջը վիրավորելը, խոցելն ու ցավեցնելն է։
3. Իր մեջ փակվելը, կոնֆլիկտից խուսափելը
Հնարավոր կոնֆլիկտից խուսափելու համար զուգընկերները հաճախ ձայն չեն հանում, դադարում են խոսել իրար հետ, պատասխանում են համառոտ նախադասություններով։ Չասված խոսքերն ու լուռ վիրավորանքները միայն խորացնում են իրավիճակը։ Եվ դա հաստատ բերում է բաժանության։