Կինոթատրոններում կցուցադրեն «Վրիժառուները. ավարտ» ֆիլմի ամբողջական տարբերակը: Այդ մասին հայտնել է ComicBook պորտալը: Գերհերոսական ասքի վերջին մասի նորացված տարբերակում ներառված են դրվագներ, որոնք ավելի վաղ չեն ցուցադրվել հանդիսականներին:

«Մենք կանենք դա»,- հավաստել է տեղեկատվությունը Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին: «Չգիտեմ՝ այդ մասին (ֆիլմի նոր տարբերակի թողարկման) հայտարարվել է պաշտոնապես, բայց դա տեղի կունենա հաջորդ շաբաթ»,- պարզաբանել է նա: Հունիսին ավելի վաղ հայտարարվել են MTV Movie & TV Awards կինոյի և հեռուստատեսության 28-րդ ամենամյա մրցանակի հաղթողների անունները: «Վրիժառուները. ավարտ» կինոնկարը ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել