Tert.am-ը գրում է.

Թեև Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Յուրի Խաչատուրովի պաշտպանության իրավունքի խախտում, սակայն այս որոշումը թողվել է ուժի մեջ. դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, նախկին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Ես դատարանի ուշադրությունը հրավիրում եմ այդ ընդունված օրենքի մեջ առկա նշումներին 24.03.2009 թվականին ուժի մեջ մտած, փոփոխություն է տեղի ունեցել՝  ՔՕ-ի 300 լրացվել է 300.1 և 300.5 հոդվածներով: Այսինքն՝ նոր օրենք է ընդունվել, մենք միջնորդություն նեկայացրեցինք առաջին ատյանի դատարանին և նշեցինք, որ Սահմանադրությամբ որևէ մեկը չի կարող դատապարտվել այնպիսի գործողության համար, որը կատարելու պահին հանցագործություն չի համարվել: Բացի այս, ըստ սահմանադրության 75-րդ հոդվածի, ընդունված օրենքները հետադարձ ուժ չունեն»,- ասաց նա և հավելեց, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման մասին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվում:

«Այս պայմաններում Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքով վերջինիս են մեղսագրվում արարքներ, որոնք ըստ վարույթն իրականացվող մարմինների, կատարվել են 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, հետևաբար գործող քրեական օրենսգրքի 301 հոդվածով, անձին կարող են մեղադրանք առաջադրվել և մեղասգրված արարքներին պատիժներ տալ դրանց կատարման պահին գործող ՔՕ-ով: Նշված ժամանակահատվածով գործող 300 հոդվածով պատասխանատվություն է սահմանված եղել պետական իշխանության յուրացման համար: Առկա խմբագրությամբ 300.1 հոդվածը որևէ պարագայում չի լրացնում նախկին 300 հոդվածին»,- ասաց նա:

Խաչատուրովի պաշտպանը մեղադրեց գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին՝ ի սկզբանե խախտում թույլ տալու մեջ:

«Դուք ի սկզբանե խախտում եք թույլ տվել այս երկու բողոքները՝ գործով ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու միասին քննելու որոշում կայացնելով: Դուք Ձեզ զրկել եք այս որոշմամբ նոր դատական ակտ կայանցելու հնարավորությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել