168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսելու բան ունենք նաեւ միջազգային անվտանգության, զինաթափման ոլորտում,- մոտ ժամանակներս լրանում է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի գործողության ժամկետը,-ու նաեւ բնականոն միջպետական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից բոլոր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսության մեջ»,-ասել է Պուտինը՝ հունիսի 20-ին ելույթ ունենալով ուղիղ գծի ընթացքում:

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են, բայց ամերիկացիները կգան դրա գիտակցմանը եւ կարող են այն շտկել:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, ըստ իս, դա մեծ սխալ է Միացյալ Նահանգների կողմից, բայց հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կգա դրա գիտակցումը, ու դա կշտկվի»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել